Ի՞նչ վիճակում են Ուշիի ոլորաններում վթարից տուժածները. մանրամասնում են ԲԿ–ից

Բաժանորդագրվել

Վթարի հետևանքով տուժածները 3-ն էին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից 3 տուժածներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Նշենք, որ խոշոր ավտովթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին։ Միմյանց էին բախվել «ԿամԱզը», «Օպել Զաֆիրան», «Շևրոլե Վոլտը»-ը, «Ջիպ Կոմպասը»։ Մահացել էր 8 մարդ։ , 4-ը տուժել էին։

«Երկուսի վիճակը լավ էր, արդեն մի քանի օր առաջ դուրս են գրվել։ Երրորդ տուժածի վիճակը գնահատվում է բավարար։ Այսօր կարող էինք դուրս գրել նրան, բայց որոշ ստուգումներ, հետազոտություններ պետք է դեռ անենք։ Մոտ 1-2 օրից դուրս կգրվի»,– նշեց Կուրղինյանը։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տեղում մահացել էր 8 մարդ, 4-ը տուժել էին։ Նրանցից մեկը մահացել էր վթարի հաջորդ օրը։

Leave a comment