https://arm.sputniknews.ru/20261119/putiny-chinastani-ev-amni-arajnvordneri-het-handipumy-patmakan-ej-e-vorakel-109544898.html
Պուտինը Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հետ հանդիպումը պատմական էջ է որակել
Պուտինը Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հետ հանդիպումը պատմական էջ է որակել
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը չի կասկածում, որ Թրամփը ձգտում է կարգավորել ուկրաինական խնդիրը։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T16:44+0400
2026-11-19T16:44+0400
2026-11-19T16:44+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ամն
չինաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541368_0:0:1501:844_1920x0_80_0_0_65a1850bb00b5b45aa038b303da7c538.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական Շենժեն քաղաքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը դիվանագիտության պատմության նոր էջ է անվանել:ՌԴ նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են անկեղծ մթնոլորտում և թույլ են տվել կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները: Պուտինը հույս է հայտնել, որ նման եռակողմ հանդիպումները կշարունակվեն:Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր՝ այդ բառի ամենալայն իմաստով։ Մի շարք առանցքային ուղղություններով կողմերին հաջողվել է հասնել փոխըմբռնման, թեպետ ոչ բոլոր հարցերի շուրջ են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։Անդրադառնալով Վաշինգտոնի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը և համագործակցություն հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:Պուտինի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, թեև Վաշինգտոնի հետ հարաբերություններում ոչ միշտ է հաջողվում ձեռք բերված պայմանավորվածությունները հասցնել գործնական իրագործման։Խոսելով եվրոպական անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջների մասին՝ Պուտինը նշել է, որ հանդիպմանը դրանք մանրամասն չեն ձևակերպվել, սակայն շեշտել է, որ դրանք իրավաչափ է համարում։Ռուսաստանի նախագահը հաջողված է որակել Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը՝ միաժամանակ չբացառելով, որ հետագայում առանձին որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձևաչափերով:
ամն
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541368_0:0:1333:1000_1920x0_80_0_0_631b09c3b204573807df39b458f660ff.jpg.webp
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, չինաստան
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, չինաստան
Ռուսաստանի առաջնորդը չի կասկածում, որ Թրամփը ձգտում է կարգավորել ուկրաինական խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական Շենժեն քաղաքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը դիվանագիտության պատմության նոր էջ է անվանել:
ՌԴ նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են անկեղծ մթնոլորտում և թույլ են տվել կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները: Պուտինը հույս է հայտնել, որ նման եռակողմ հանդիպումները կշարունակվեն:
Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր՝ այդ բառի ամենալայն իմաստով։ Մի շարք առանցքային ուղղություններով կողմերին հաջողվել է հասնել փոխըմբռնման, թեպետ ոչ բոլոր հարցերի շուրջ են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
«Մի շարք առանցքային ուղղություններով դիրքորոշումները համադրելու հարցում եթե ոչ պայմանավորվածություն, ապա փոխըմբռնում եղել է», – լրագրողներին ասել է Պուտինը:
Անդրադառնալով Վաշինգտոնի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը և համագործակցություն հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:
Պուտինի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, թեև Վաշինգտոնի հետ հարաբերություններում ոչ միշտ է հաջողվում ձեռք բերված պայմանավորվածությունները հասցնել գործնական իրագործման։
Խոսելով եվրոպական անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջների մասին՝ Պուտինը նշել է, որ հանդիպմանը դրանք մանրամասն չեն ձևակերպվել, սակայն շեշտել է, որ դրանք իրավաչափ է համարում։
Ռուսաստանի նախագահը հաջողված է որակել Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը՝ միաժամանակ չբացառելով, որ հետագայում առանձին որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձևաչափերով: