https://arm.sputniknews.ru/20261119/amerikjan-aecom-y-nerkajacrel-e-trip-nakhagtsi-usumnasirutjan-nakhnakan-ardjunqnery-109546031.html
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է TRIP նախագծի ուսումնասիրության նախնական արդյունքները
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է TRIP նախագծի ուսումնասիրության նախնական արդյունքները
Sputnik Արմենիա
Քննարկվել և պլանավորվել են TRIP–ի իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T16:53+0400
2026-11-19T16:53+0400
2026-11-19T16:54+0400
թրամփի ուղի (tripp)
մհեր գրիգորյան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109545559_0:78:1500:922_1920x0_80_0_0_ac4f03ce12da9fd3f0db81306039b6dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան «AECOM» ընկերությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել է «Թրամփի ուղի» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Հանդիպմանը մասնակցել են նաև պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ։Անդրադարձ է կատարվել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերին։ Քննարկվել և պլանավորվել են դրանց իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109545559_84:0:1417:1000_1920x0_80_0_0_46042cf1a1a64909a5ad3bdeb39c0f5a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), մհեր գրիգորյան, ամն
թրամփի ուղի (tripp), մհեր գրիգորյան, ամն
16:53 19.11.2026 (Թարմացված է: 16:54 19.11.2026)
Բաժանորդագրվել
Քննարկվել և պլանավորվել են TRIP–ի իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան «AECOM» ընկերությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել է «Թրամփի ուղի» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում է
ՀՀ կառավարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են նախատեսվող երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների գործառնական հնարավորությունների նախնական վերլուծությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերին։ Քննարկվել և պլանավորվել են դրանց իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։