Պուտինը Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հետ հանդիպումը պատմական էջ է որակել

https://arm.sputniknews.ru/20261119/putiny-chinastani-ev-amni-arajnvordneri-het-handipumy-patmakan-ej-e-vorakel-109544898.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541368_0:0:1333:1000_1920x0_80_0_0_631b09c3b204573807df39b458f660ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, չինաստան

ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, չինաստան

Բաժանորդագրվել

Ռուսաստանի առաջնորդը չի կասկածում, որ Թրամփը ձգտում է կարգավորել ուկրաինական խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական Շենժեն քաղաքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը դիվանագիտության պատմության նոր էջ է անվանել:

ՌԴ նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են անկեղծ մթնոլորտում և թույլ են տվել կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները: Պուտինը հույս է հայտնել, որ նման եռակողմ հանդիպումները կշարունակվեն:

Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր՝ այդ բառի ամենալայն իմաստով։ Մի շարք առանցքային ուղղություններով կողմերին հաջողվել է հասնել փոխըմբռնման, թեպետ ոչ բոլոր հարցերի շուրջ են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

«Մի շարք առանցքային ուղղություններով դիրքորոշումները համադրելու հարցում եթե ոչ պայմանավորվածություն, ապա փոխըմբռնում եղել է», – լրագրողներին ասել է Պուտինը:

Անդրադառնալով Վաշինգտոնի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը և համագործակցություն հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Պուտինի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, թեև Վաշինգտոնի հետ հարաբերություններում ոչ միշտ է հաջողվում ձեռք բերված պայմանավորվածությունները հասցնել գործնական իրագործման։

Խոսելով եվրոպական անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջների մասին՝ Պուտինը նշել է, որ հանդիպմանը դրանք մանրամասն չեն ձևակերպվել, սակայն շեշտել է, որ դրանք իրավաչափ է համարում։

Ռուսաստանի նախագահը հաջողված է որակել Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը՝ միաժամանակ չբացառելով, որ հետագայում առանձին որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձևաչափերով:

Leave a comment