Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող լրագրողները հայտնել են, որ Չինաստանից Վաշինգտոն վերադարձի թռիչքի ընթացքում իրենց հեռախոսներն առգրավվել են՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։
NBC News-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին այս որոշման մասին տեղեկացրել են ինքնաթիռ բարձրանալուց հետո։
Թրամփը օդանավակայան է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Շենչժենում կայացած եռակողմ հանդիպման ավարտից անմիջապես հետո։ Սպիտակ տան ղեկավարը Շենչժեն-Բաոան միջազգային օդանավակայանից մեկնել է Վաշինգտոն։