Մհեր Գրիգորյանին ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները

Մհեր Գրիգորյանին ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները

Ամերիկյան «AECOM» ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։

Անդրադարձ է կատարվել երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների ֆունկցիոնալի նախնական վերլուծություններին։ Քննարկվել և պլանավորվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերի իրականացման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։

Leave a comment