Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության թիվ 1 թեման Երեւանի փողոցների փոսերն էին, որոնց մասին մարդիկ անեկդոտներ են պատմում: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ ուղղությամբ եւ ինչ փուլում են աշխատանքները հիմա:
Նրան տեղեկացրին, որ ուրբաթ օրվանից փոսալցման աշխատանքները մեկնարկել են, կտրվել է 4500քմ տարածք եւ արդեն ասֆալտապատվել է 2100 քմ-ը, միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ՝ մեծ փոսերի համար:
Ավինյանը տեղեկացավ, որ ավելի քան 300 ահազանգ են ստացել քաղաքացիներից, նաեւ ի թիվս այլնի՝ Շիրակի փողոցն է անմխիթար վիճակում շարունակում մնալ, որտեղ մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել:
Տիգրան Ավինյանը զայրացավ. «Ձեզ 3-4 օր առաջ եմ ասել, ինչի հանկարծ որոշեցիք հենց այսօր անել: Իմաստը ո՞րն է…»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: