«Հանրաքվեի ժամանակ ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկելու նոր Սահմանադրության ընդունմանը, քանի որ այդպիսով նրանք քվեարկելու են հանուն ապագա սերունդների և հարգանքի տուրք են մատուցելու նահատակներին՝ արձանագրելով, որ զոհերն իզուր չէին»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է. մենք փակում ենք հակամարտությունների էջը բոլոր ուղղություններով և անշրջելի ենք դարձնում խաղաղությունը, ժողովրդի իշխանությունն ու պետության գործառութային նշանակությունը։
Մյուս կողմում «այլ Հայաստանների» անընդհատ որոնումների այլընտրանքային հայեցակարգն է, որոնք մենք կանվանենք Արցախ, Արևմտյան Հայաստան կամ էլի ինչ-որ այլ կերպ։
Ընտրությունն այն է, թե արդյոք մենք կունենանք երկարակյաց պետություն, թե՞ ոչ։ Այլընտրանքը պետություն ունենալն ու այն փոխանցելն է։ Գործող Սահմանադրությունը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրության տեքստը միտված է խաղաղության սպասարկմանը», -ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: