Հունվարի 7-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը

Հասարակություն

18.11.2026 | 18:49

Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 7-ին։ Զինված ուժերի համալրումը կշարունակվի մինչև փետրվարի 12-ը ներառյալ։

Միաժամանակ, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումն իրականացվելու է 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Ձմեռային զորակոչի շրջանակում կկազմակերպվի նաև այլընտրանքային ծառայության զորակոչը։ Կկարգավորվի կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի, ինչպես նաև օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը։

Զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական և մարզային, այդ թվում՝ Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության որոշման նախագծից։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment