Իսպանիայում ձերբակալել են Ֆրանսիայի ամենաորոնվող հանցագործներից մեկին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից ամենից շատ որոնվող հանցագործներից մեկին։ Այս մասին ասվում է Իսպանիայի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ տղամարդը ձերբակալվել է Մադրիդի օդանավակայանում։ Նա հետախուզման մեջ էր 2024 թվականից, երբ ժամանակավոր ազատ արձակվելուց հետո չէր վերադարձել բանտ։

Ձերբակալվածը պատիժ էր կրում հանցավոր կազմակերպության կազմում զենքի և զինամթերքի ապօրինի պահման, թմրանյութերի առևտրի և փողերի լվացման համար։

Leave a comment