Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից ամենից շատ որոնվող հանցագործներից մեկին։ Այս մասին ասվում է Իսպանիայի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ տղամարդը ձերբակալվել է Մադրիդի օդանավակայանում։ Նա հետախուզման մեջ էր 2024 թվականից, երբ ժամանակավոր ազատ արձակվելուց հետո չէր վերադարձել բանտ։
Ձերբակալվածը պատիժ էր կրում հանցավոր կազմակերպության կազմում զենքի և զինամթերքի ապօրինի պահման, թմրանյութերի առևտրի և փողերի լվացման համար։