Ինչ-որ առանձնահատուկ բան կար․ Բեզոսը՝ Փաթինսոնի՝ Բոնդի կերպարում ընտրվելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը խոստովանել է, որ վճռորոշ դեր է ունեցել Ջեյմս Բոնդի դերի համար դերասան Ռոբերտ Փաթինսոնի ընտրության հարցում։ Միլիարդատիրոջ խոսքերը փոխանցում է Variety-ն՝ հղում անելով «Սիլիկոնյան հովիտը և աշխարհը» համաժողովում նրա ելույթին։

«Ես խորապես ներգրավված էի ընտրության գործընթացում։ Վերջնական որոշումը կայացրինք ուրբաթ օրը։ Թեկնածուների մեծ խումբ կար, և մենք ընտրեցինք հինգ եզրափակչի մասնակիցներին։ Նրանցից յուրաքանչյուրի հետ անցկացրինք իսկական, հին ավանդույթներով էկրանային փորձարկումներ։ Դա հետաքրքիր էր։ Հագուստները, դեկորացիաները, մյուս դերասանները՝ ամեն ինչ իրական էր։ Յուրաքանչյուր թեկնածուի հետ նկարահանեցինք երեք տարբեր տեսարան»,- պատմել է Բեզոսը։

Միլիարդատերը Փաթինսոնի ընտրությունը բացատրել է նրանով, որ դերասանի փորձերում «ինչ-որ առանձնահատուկ և անհերքելի բան կար»։

«Սկզբում կասկածներ ունեինք նրա հարցում, քանի որ նա արդեն չափազանց հայտնի է։ Մտածում էինք՝ գուցե մեզ ավելի քիչ ճանաչված մեկն է պետք։ Բայց փորձարկումներից հետո ակնհայտ դարձավ, որ հենց նա է Ջեյմս Բոնդը»,- հավելել է Բեզոսը։

Leave a comment