Երևանի ոտքերն են բաց մնացել․ Թունյանը՝ մայրաքաղաքի ֆինանսավորման խնդրի մասին

Երևանի ոտքերն են բաց մնացել․ Թունյանը՝ մայրաքաղաքի ֆինանսավորման խնդրի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդպիսի հումորային խոսք կա, ասում է բյուջեն վերմակի նման բան է, ով փորձում է իր կողմը քաշի մյուսի ոտքերը բաց կմնան: Կարծում եմ պետք է գտնել ինչ-որ հավասարակշռված լուծում, որ ոչ տարածքային համաչափ զարգացմանը վնասենք, ոչ էլ՝ Երևանի զարգացմանը»: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հարց ուղղելով  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, թե արդյո՞ք հնարավոր է Երևանի ֆինանսավորման հարցում որոշակի փոփոխություններ կատարել:

Վահե Հովհաննիսյանy նշեց, որ դեռ պետք է որոշում կայացնել, թե որտեղ է պետք քիչ ֆինանսական ներդրում կատարել, որպեսզի Երևանին ավելի շատ հատկացվի:

«Եթե առաջարկ կա, թե ինչպես քաշել այդ վերմակը, մենք սիրով կքննարկենք: Սակայն, եթե լինեն այնպիսի խնդիրներ, որոնք հրատապ են և կարևոր են, կդիտարկենք: Ես համաձայն եմ որ Երևանի խնդիրները պակաս կարևոր չեն, որովհետև դրանք վերաբերվում են ավելի շատ թվով մարդկանց քան ՀՀ-ի որևէ այլ համայնքում»,-ասաց նախարարը:

Հովհաննիսյանը նաև հիշեց իր պաշտոնավարման սկզբում Երևանին տրվող ֆինանսավորման շուրջ դիսկուրսը՝ նշելով, որ որոշ մարդիկ կոչ էին անում մայրաքաղաքին քիչ ֆինանս հատկացնել՝ փոխարենը այն տրամադրել ռազմական բյուջեին, սակայն Երևանում փոսերի հայտնվելուց հետո մեծ դժգոհության ալիք առաջացավ:

Թունյանն էլ արձագանքելով նշեց. «Հիմա իմ կարծիքով մենք ունենք մի իրավիճակ երբ, Երևանի ոտքերն են բաց մնացել, այսինքն կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ որ Երևանի խնդիրները հնարավոր չլինի լուծել և դրանով նաև մարզերի համար խնդիրներ ստեղծել: Լուծումներից մեկն էլ այն է, որ վերմակը այս կամ այն կողմ քաշելու փոխարեն, այն մեծացնենք կամ լրացուցիչ վերմակ բերենք: Օրինակ քննարկվում էր Երևանի սեփական ֆինանսավորման մեծացման տարբերակը, հիշում եք նախորդ տարի քննարկում էինք որոշ հարկատեսակներից համայնքային բյուջեների մասհանումների հնարավորության տարբերակ ստեղծելը»:

Հովհաննիսյանը ի պատասխան հիշեցրեց, որ մասհանումների հետ կապված քննարկումներ և դրանք կյանքի կոչելու փորձեր եղել են 1998-1999 թվականներին, ինչը արդյունավետ չի եղել:

Նախարարը նաև նշեց, որ Կառավարությունը ունի նախագիծ, որն ուղղված է համայնքների եկամուտները մեծացնելու տարբերակներներին, որոնց շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:

Leave a comment