Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Գյումրու բժշկական կենտրոնը լինելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը` պետք է Երևանի առաջատար կլինիկաներին համահունչ առաջընթաց ապահովի. այն կլինի թե՛ տրամադրվող բուժշառայությունների ծավալի ու որակի, թե՛ պրոֆեսիոնալ կադրերով համալրման, թե՛ ժամանակակից սարքավորումներով հագեցման ու ենթակառուցվածքների զարգացման առումներով,»- Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին ներկայացնելիս` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը բարձր է գնահատել կենտրոնը երկար տարիներ ղեկավարած Արմեն Իսահակյանի ավանդը, այս քանի ամիսներին կենտրոնի աշխատանքի բնականոն ընթացքն ապահովված Արմեն Խաչատրյանի դերը:

Կարևորելով նման պատասխանատու աշխատանքը երիտասարդ, բայց արդեն խոստումնալից մասնագետներին վստահելը` Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Գյումրու բժշկական կենտրոնի անձնակազմի հետ կուռ աշխատանքի արդյունքում կենտրոնը զարգացման նոր ուղի է բռնելու:

Leave a comment