Հայազգի 8 մարզիկ կմասնակցի Բաքվում կայանալիք գրեփլինգի, MMA-ի և պանկրատիոնի աշխարհի առաջնություններին

Նոյեմբերի 23-ից 29-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվեն Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) հովանու ներքո կազմակերպվող գրեփլինգի, սիրողական խառը մենամարտերի (MMA) և պանկրատիոնի 2026 թվականի աշխարհի առաջնությունները։

Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցումներին, սակայն այլ երկրների հավաքականներից հանդես կգան 8 հայազգի ըմբիշներ։ Յոթ մասնակից հանդես կգա Ռուսաստանի, ևս մեկը՝ Լեհաստանի դրոշի ներքո։

Գրեփլինգ․

Մարատ Սաֆարյան-50 կգ, U17 (ՌԴ)

Աշոտ Մարգարյան-53 կգ, U15 (ՌԴ)

Կոնստանտին Աղասյան-59 կգ, U15 (ՌԴ)

Սիրողական MMA

Զոհրաբ Հովհաննիսյան-71 կգ, (ՌԴ) մեծահասակներ

Արսեն Նասլյան-66 կգ, (Լեհաստան) մեծահասակներ

Պանկրատիոն

Արմեն Հովհաննիսյան-93 կգ, U17 (ՌԴ)

Աշոտ Մարգարյան-53 կգ, U15 (ՌԴ)

Նարեկ Սողոմոնյան-66 կգ, U15 (ՌԴ)

Աշոտ Մարգարյանը հայտավորված է միանգամից երկու մարզաձևում՝ գրեփլինգում և պանկրատիոնում՝ մինչև 15 տարեկանների տարիքային խմբում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2026 թվականին, Երևանը հյուրընկալել էր UWW-ի հովանու ներքո անցկացված գրեփլինգի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը։

Leave a comment