Նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման հնարավոր ուղիները։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ճգնաժամը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի, այսպես կոչված, չհրահրված ագրեսիայով։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման հնարավոր տարբերակների շուրջ։