Իրանը հայտնել է իսրայելական Orbiter 4 անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում խոցել են իսրայելական արտադրության «Orbiter 4» տիպի անօդաչու թռչող սարք։

««Orbiter 4» անօդաչու թռչող սարքը խոցվել է Համադան նահանգի Նահավանդ քաղաքի մերձակայքում»,- հայտնել են Իրանի արևմտյան հատվածի հակաօդային պաշտպանության ուժերը՝ ըստ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը հաճախ է հաղորդել անօդաչու թռչող սարքերի՝ հիմնականում ամերիկյան արտադրության, խոցման մասին երկրի հարավային շրջաններում և Հորմուզի նեղուցի մերձակայքում։

Leave a comment