Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում խոցել են իսրայելական արտադրության «Orbiter 4» տիպի անօդաչու թռչող սարք։
««Orbiter 4» անօդաչու թռչող սարքը խոցվել է Համադան նահանգի Նահավանդ քաղաքի մերձակայքում»,- հայտնել են Իրանի արևմտյան հատվածի հակաօդային պաշտպանության ուժերը՝ ըստ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը հաճախ է հաղորդել անօդաչու թռչող սարքերի՝ հիմնականում ամերիկյան արտադրության, խոցման մասին երկրի հարավային շրջաններում և Հորմուզի նեղուցի մերձակայքում։