Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթներն Ազգերի լիգայում, որտեղ կմնա C լիգայում:

Խմբային փուլի վերջին տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում մրցեց Լատվիայի հավաքականի հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հանդիպումն անցավ հավասար պայքարում, գոլային պահերը բավական քիչ էին:

C լիգայի երկրորդ խմբի մյուս խաղում Չեռնոգորիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին, 16 միավորով հաղթեց խմբում ու նվաճեց B լիգայի ուղեգիր: Կիպրոսը 8 միավորով գրավեց երկրորդ տեղը, Հայաստանը վաստակեց 6, իսկ Լատվիան՝ 2 միավոր:

6 խաղում Հայաստանի հավաքականը տարավ մեկ հաղթանակ, կրեց երկու պարտություն ու գրանցեց 3 ոչ-ոքի: Արտագնա խաղերում հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց գոլ խփել:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

Լատվիա – Հայաստան՝ 0:0

Դավիթ Եղիազարյան

Leave a comment