https://arm.sputniknews.ru/20261115/sevana-ltshum-25-amsvov-kargelvi-sigi-vorsy-109368261.html
Սևանա լճում 2.5 ամսով կարգելվի սիգի որսը
Սևանա լճում 2.5 ամսով կարգելվի սիգի որսը
Sputnik Արմենիա
Սիգի որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն։ 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T18:43+0400
2026-11-15T18:43+0400
2026-11-15T18:44+0400
սիգ
սևան
որս
որսագողություն
տուգանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/04/90964030_0:281:2086:1455_1920x0_80_0_0_d7826f49e26d8f59012f9e5285d21a3e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սիգի արդյունագործական որսը Սևանա լճում կարգելվի 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։Հարցի շուրջ քննարկումը եղել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում` ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին, առավել խնդրահարույց տարածքներին և հենակետերի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։Նշվում է, որ ըստ կառավարության որոշման` սիգի արդյունաբերական որսի արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։Որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական և քրեական պատասխանատվություն։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/04/90964030_0:276:1852:1665_1920x0_80_0_0_77cf19347d0ae0ca14cadeda066276d9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիգ, սևան, որս, որսագողություն, տուգանք
սիգ, սևան, որս, որսագողություն, տուգանք
18:43 15.11.2026 (Թարմացված է: 18:44 15.11.2026)
Բաժանորդագրվել
Սիգի որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սիգի արդյունագործական որսը Սևանա լճում կարգելվի 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Հարցի շուրջ քննարկումը եղել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում` ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ։
«Առանձնահատուկ ընդգծվել է, որ նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում պետք է բացառվի ձկնորսական նավակների, ցանցերի և որսի այլ միջոցների առկայությունը։ Դրանց սեփականատերերը և օգտագործողները սահմանված ժամկետում պետք է լճից դուրս բերեն նավակներն ու որսամիջոցները։ Կիրակոսյանն ընդգծել է, որ Սևանի ձկնային պաշարների պահպանումը ծառայության առաջնահերթություններից է։ Հանձնարարվել է անձնակազմի ներուժը կենտրոնացնել ապօրինի որսի կանխարգելման և արգելքի պահանջների պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին, առավել խնդրահարույց տարածքներին և հենակետերի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Նշվում է, որ ըստ կառավարության որոշման` սիգի արդյունաբերական որսի արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։
Որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական և քրեական պատասխանատվություն։