Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшհացել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ երկու բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը 18-ամյա աղջիկ է։

Leave a comment