Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկըTOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկընոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող ընկերություններից ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով`0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրեր

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12.9% անվանական տոկոսադրույքով(փաստացի տոկոսադրույք՝ 13.68-15.37%): Բացի այդ, Ամերիայիտաղավարում այցելուներին առաջարկվում էարտոնյալ պայմաններովհիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական  աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար

Ամերիաբանկըներկայանում է նաև ներդրումաին վարկերի իր առաջարկով: Այս վարկատեսակի միջոցովկարելի է ոչ միայն բիզնեսում ներդրում կատարել և ընկերություններում բաժնեմասձեռք բերել, այլ նաև գնել անշարժ գույք արտերկրում: Ներդրումային վարկատեսակըտրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով:

Ցուցահանդեսի այցելուներին լավագույն թվային փորձառությունն է առաջարկում ԱմերիաբանկիMyHome.amհարթակը, որը շարունակում է ընդլայնվել որպես անշարժ գույքի ամբողջական էկոհամակարգ։ Արդեն ծանոթ հնարավորություններից զատ՝ առաջնային շուկայում հիփոթեքային վարկի ամբողջությամբ առցանցձևակերպում, առաջնային և երկրորդային շուկայի գույքի որոնում, առք ու վաճառք, վարձակալություն, արտերկրում գույք ձեռք բերելու տարբերակներ, վարկային, վերանորոգման և այլ հաշվիչներ, հարթակում այժմ հասանելի են մի շարք նոր ծառայություններ։ Մասնավորապես, MyHome-ում արդեն հնարավոր է առանց բանկ այցելելու վերաֆինանսավորել գործող հիփոթեքային վարկը և ապահովագրել անշարժ գույքը, իսկ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են հիփոթեքային վարկի հայտ ներկայացնել անմիջապես հարթակի միջոցով։

Գործարկվել է նաև շուկայի վերլուծության նոր գործիք, որը թույլ է տալիս գնման կամ վաճառքի որոշումները կայացնել վստահելի տվյալների հիման վրա, իսկ վաճառողների համար MyHome-ն առաջարկում է ընդլայնված գործիքակազմ՝ անշարժ գույքի վաճառքներն արդյունավետ իրականացնելու համար։

Հարթակն իր օգտատերերի կողքին է նաև գույքը ձեռք բերելուց հետո. 30-ից ավելի ոլորտներում առաջատար խանութներ և ծառայություններ մատուցող ընկերություններ MyHome-ի օգտատերերի համար ներկայացնում են հատուկ առաջարկներ։Հատկանշական է, որ տարեսկզբից MyHome-ի օգտատերերի թիվն ավելացել է ավելի քան 130 տոկոսով, ինչը վկայում է հարթակի նկատմամբ հաճախորդների շարունակաբար աճող վստահության մասին։

Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 24.1% շուկայի մասնաբաժնով (2026թ. 3-րդ եռամսյակի տվյալներով)։

Հավելենք, որ 2022 թվականից ի վեր TOON EXPO-ն անցկացվել է արդեն 7 անգամ՝ Հայաստանում և արտերկրում։ Այս անգամ ցուցահանդեսում ներկայացված էավելի քան 150 անշարժ գույքի նախագիծ, կառուցապատման, ֆինանսական և հարակից ոլորտների ավելի քան 200 ընկերություն՝ Հայաստանից և արտերկրից։Կազմակերպիչների հրապարակած տվյալներով՝ նախորդ ցուցահանդեսների շրջանակում իրականացվել է ավելի քան 10,000 գործարք՝ շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ այցելությունների ընդհանուր թիվը գերազանցել է 140,000-ը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Leave a comment