Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Շենգավիթ վարչական շրջանում ապամոնտաժել է 12 գովազդային վահանակ։
Դրանք տեղադրված էին շենքերի և շինությունների արտաքին հատվածներում՝ առանց համապատասխան թույլտվության կամ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի հ. 37-Ն որոշման պահանջների խախտմամբ։
Աշխատանքները շարունակական բնույթ են կրում։