«Մոռանալու եմ, մինչև առավոտ պարելու եմ»․ LADANIVA-ն նոր երգ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացրած LADANIVA խումբը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել`«Moranaluem». ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․  Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացրած LADANIVA խումբը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել`«Moranaluem»։

Երգի բառերը սիրո, սպասման և նոր հանդիպման հույսի մասին են։ Հերոսը պատմում է աշխարհով մեկ մենակ ճանապարհորդելու, դաշտերով ու սարերով շրջելու, աստղերին նայելու և մի օր հարազատ մարդու հանդիպելու ցանկության մասին։

Կրկներգում հնչում են «Մոռանալու եմ, մինչև առավոտ պարելու եմ» տողերը։

«Moranaluem» երգը ներառված է խմբի «Yasaman» ալբոմում։

Ladaniva խումբը բաղկացած է հայ երգչուհի Ժակլին Բաղդասարյանից և ֆրանսիացի երաժիշտ Լուի Թոմասից։ Խումբը Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում՝ «Jako» երգով, զբաղեցնելով 8-րդ տեղը։




Leave a comment