Կարսի իշխանության ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող երկաթգծի աշխատանքների ընթացքին

Հասարակություն

Կարսի իշխանության ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող երկաթգծի աշխատանքների ընթացքին

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կարսի նահանգի Աքյաքայի շրջանի վարչակազմի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը և Կարսի քաղաքային խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանը ծանոթացել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող երկաթուղային գծի աշխատանքների ընթացքին:

Այցի ընթացքում տեղական իշխանության ներկայացուցիչները տեղեկություններ են ստացել ծրագրի ընթացիկ վիճակի և իրականացման ընթացքի մասին:

Նշվում է, որ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը և տարիներ շարունակ փակված Աքյաքա-Ախուրյան սահմանային անցման բացումը կնպաստեն սահմանամերձ տարածաշրջանի առևտրի, տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը:

Leave a comment