Մեկ անձ հայտնաբերվել է․ ՆԳՆ խոսնակը՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին ՆԳՆ Համայնքային ոստիկանությունում կազմվում են փաստաթղթեր, որոնք կփոխանցվեն Քննչական կոմիտե. 1 անձ հայտնաբերվել է։ Տեղեկությունը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով թիվ 2 տրոլեյբուսում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հարձակում էր տեղի ունեցել թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել էին վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել, որից հետո քաշքշոց էր սկսվել:

Leave a comment