Ադրբեջանը Եվրոպա մատակարարում է Եվրամիության կողմից սպառվող 340 մլրդ խմ գազից մոտ 13 մլրդ խմ-ը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանից Եվրոպա գազատարն ամբողջությամբ ծանրաբեռնված է։ Այս մասին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Անդրադրիատիկ գազատարի թողունակությունը, որով ադրբեջանական գազը Թուրքիայի, Հունաստանի տարածքով հասնում է Իտալիա, արդեն ավելացել է տարեկան 10 մլրդ խմ-ից մինչև 11,2 մլրդ խմ, իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ալիևի, Ադրբեջանը տարեկան մոտ 13 մլրդ խմ գազ է մատակարարում եվրոպական 10 երկրներ:
Նշենք, որ Եվրամիությունում գազի ընդհանուր սպառումը 2025 թվականին կազմել է մոտ 340 մլրդ խմ։
Հիշեցնենք, որ Ռոտերդամի «TTF» բորսայում գազի ֆյուչերսներն այժմ գնանշվում են մեգավատ/ժամի դիմաց 93-94 եվրոյի սահմաններում, այսինքն՝ 1000 խմ-ի դիմաց ավելի քան 990 եվրո: