SpaceX-ը և Tesla-ն կարող են հայտարարել պատմության մեջ ամենամեծ միաձուլման գործարքի մասին. Bloomberg

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի խոշոր ընկերությունները՝ SpaceX տիեզերական կորպորացիան և Tesla էլեկտրական մեքենաների արտադրողը, առաջ են մղում միաձուլման բանակցությունները և կարող են հայտարարել պատմության մեջ ամենամեծ գործարքի մասին արդեն դեկտեմբերին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ըստ Bloomberg-ի՝ այս գործարքը կարող է լինել պատմության մեջ ամենամեծը։

Աղբյուրների համաձայն՝ ընկերությունները նաև քննարկում են այն սցենարը, որի դեպքում հայտարարությունը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականի սկիզբ։ Տնօրենների խորհուրդները և խորհրդատուները բանակցում են միաձուլման պայմանների և արդյունքում ստացված կորպորացիայի կառավարման կառուցվածքի շուրջ։ Հոկտեմբերին Մասկը հայտարարել էր, որ երկու ընկերություններն էլ ստեղծել են անկախ տնօրենների հատուկ կոմիտեներ՝ հնարավոր միաձուլումը գնահատելու համար։

Ինչպես նշում է գործակալությունը, միաձուլումը կստեղծի կոնգլոմերատ, որը կներառի էլեկտրական մեքենաներ, հրթիռներ, արբանյակներ և էներգիայի կուտակման համակարգեր, որոնք արհեստական բանականության զարգացման բանալին են։

Հունիսին IPO-ից հետո SpaceX-ը գնահատվում է ավելի քան 1.9 տրիլիոն դոլար, մինչդեռ Tesla-ն՝ մոտավորապես 1.5 տրիլիոն դոլար: Դեռևս չլուծված կարևորագույն կետը SpaceX-ում բաժնեմասի հարցն է, որը Tesla-ի ներդրողներին կառաջարկվի դեկտեմբերի 3-ին կայանալիք ընկերության բաժնետերերի ժողովից առաջ։

Միևնույն ժամանակ, կողմերը պետք է հաղթահարեն մի շարք կարգավորող և քաղաքական խոչընդոտներ՝ գործարքն ավարտին հասցնելու համար: Մասնավորապես ընկերությունները պետք է որոշեն, թե ինչպես մեկուսացնել Tesla-ի արտադրական ակտիվները Չինաստանում արտաքին ազդեցությունից:

Leave a comment