Նոյեմբերի 12-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքահեն համայնքային աջակցություն» համաեվրոպական համաժողովին։
Դեսպան Մարագոսն ընդգծել է մարդու արժանապատվությունն ու անկախությունը հարգող, իրավունքահեն և համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունների զարգացման կարևորությունը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով առողջապահական և սոցիալական ծառայությունների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում հոգեկան առողջության առավել հասանելի և ներառական համակարգի ձևավորմանը՝ սերտորեն համագործակցելով պետական կառույցների, զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ ի նպաստ առանց խարանի և խտրականության աջակցության անհրաժեշտ միջոցների հասանելիության։
Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: