Եվրամիությունը նոյեմբերի 16-ին նոր հակառուսական պատժամիջոցներ կսահմանի։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար-պատվիրակ Բենժամին Հադդադը։
«Երկուշաբթի օրը մենք նոր պատժամիջոցներ կընդունենք Ռուսաստանի դեմ»,- ասել է Հադդադը՝ հավելելով, որ պատժամիջոցային ցուցակներում կարող են ընդգրկվել 150 ֆիզիկական անձ և 50 բանկ։ Հադդադի խոսքով՝ դրանց մեծ մասն առաջարկվել է Ֆրանսիայի կողմից։
Ռուսական կողմը նախկինում բազմիցս ընդգծել է, որ ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականությունը չի նպաստում Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։