Ուիթքոֆը հույս է հայտնել՝ խաղաղությունն ավելի մոտ կլինի Աբու Դաբիի բանակցություններից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև եռակողմ բանակցությունները կմոտեցնեն ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։

«Հուսով եմ», – ասել է Ուիթքոֆը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Աբու Դաբիի բանակցությունները մոտեցրել են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ամերիկացի ներկայացուցիչները ժամանել են Կրեմլի մոտ գտնվող «Four Seasons» հյուրանոց։

Leave a comment