Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ որոշ ժամանակ գազ չի լինի

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 12-ին ժամը 10:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00:

Գազպրոմ Արմենիա

Leave a comment