Ելիսեյան պալատի պատվո պահակախմբի 2 անդամ ուշաթափվել են պաշտոնական արարողության ժամանակ

Բաժանորդագրվել

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դուրս է եկել՝ դիմավորելու օտարերկրյա հյուրին։

Փարիզի Ելիսեյան պալատի մոտ երկու գվարդիական զինվորներ կորցրել են գիտակցությունը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին դիմավորելու պաշտոնական արարողության ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դուրս է եկել՝ դիմավորելու օտարերկրյա հյուրին։

Կադրերում երևում է, թե ինչպես է առաջին զինվորը ճոճվում, գցում ձեռքի սուրն ու ընկնում։ Մակրոնը և նստավայրի աշխատակիցները շտապել են նրան օգնության։ Այնուհետև պատվո պահակախմբի անդամին տարել են պատգարակով։

Որոշ ժամանակ անց երկրորդ զինվորի ինքնազգացողությունն է վատացել։ Նրան ևս ստիպված են եղել օգնություն ցուցաբերել։

Ինչ վիճակում են զինվորներն այժմ, չի հաղորդվում։

Leave a comment