https://arm.sputniknews.ru/20261110/hajastanin-hapk–ic-chen-vtarilavrvov-109180539.html
Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի․Լավրով
Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի․Լավրով
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ երկրները մտադիր են որոշում ընդունել միայն Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի դադարեցնելու և Երևանին կազմակերպությունում… 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T16:57+0400
2026-11-10T16:57+0400
2026-11-10T17:18+0400
սերգեյ լավրով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109170601_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c571351e2219574c79e97fc3b10cc9ab.jpg.webp
Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի։ Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Լավրովի խոսքով, կազմակերպությունից, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հայտ չի ստացվել, թեև արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որտեղ գործում են բոլորովին ուրիշ սանիտարական, սակագնային և այլ նորմեր:Նրա խոսքով՝ դա արվում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ եթե ՀԱՊԿ բյուջեին պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից:«Բայց մենք դռները չենք փակում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «ահա ես գնում եմ Եվրամիություն, ինձնից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է ավելի լավ ՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, ես այդ ընտրությունը կկատարեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ պատասխանեն»։ Բայց դա արդեն ընտրություն չի լինի։ Դրանով նա իր ժողովրդին կդնի կատարված փաստի առաջ», – ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Նույն տրամաբանությունը, ըստ նախարարի, կարելի է դիտարկել նաև ՀԱՊԿ-ի դեպքում, երբ հայտարարվում է, որ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում Հայաստանի շահերին, քանի որ չի ապահովում երկրի կարիքները անվտանգության ոլորտում:Այդ դեպքում, ըստ Լավրովի, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկեն նոյեմբերի 11-ին:Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամության համար վճարումը։ Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության սառեցման ընթացակարգ, ուստի պաշտոնապես ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին:
2026
Լուրեր
am_HY
Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать։ Лавров
Sputnik Արմենիա
Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать։ Лавров
2026-11-10T16:57+0400
true
PT2M28S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109170601_90:0:1530:1080_1920x0_80_0_0_4b2cbaa9d75d8deff413ea882ba836a0.jpg.webp
սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
ՀԱՊԿ երկրները մտադիր են որոշում ընդունել միայն Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի դադարեցնելու և Երևանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին:
Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի։ Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով, կազմակերպությունից, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հայտ չի ստացվել, թեև արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որտեղ գործում են բոլորովին ուրիշ սանիտարական, սակագնային և այլ նորմեր:
«Բայց ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ չներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն այլևս չի հետաքրքրում Հայաստանին, որովհետև Հայաստանի համար այդ կազմակերպությունն անօգուտ է: Այնուամենայնիվ, այս ամենը մնում են բառեր, որոնք չեն ամրապնդվում որևէ փաստաթղթով: Եվ մենք՝ որպես օրինապահ մարդիկ, որոնք հավատարիմ են իրենց պայմանագրային պարտավորություններին, այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի համար դադարեցնելու և Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը», – նշել Է Լավրովը ։
Նրա խոսքով՝ դա արվում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ եթե ՀԱՊԿ բյուջեին պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից:
«Բայց մենք դռները չենք փակում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «ահա ես գնում եմ Եվրամիություն, ինձնից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է ավելի լավ ՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, ես այդ ընտրությունը կկատարեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ պատասխանեն»։ Բայց դա արդեն ընտրություն չի լինի։ Դրանով նա իր ժողովրդին կդնի կատարված փաստի առաջ», – ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նույն տրամաբանությունը, ըստ նախարարի, կարելի է դիտարկել նաև ՀԱՊԿ-ի դեպքում, երբ հայտարարվում է, որ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում Հայաստանի շահերին, քանի որ չի ապահովում երկրի կարիքները անվտանգության ոլորտում:
Այդ դեպքում, ըստ Լավրովի, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
«Եթե ուզում են, որ մենք Հայաստանը վտարենք՝ այդպես չի լինի», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկեն նոյեմբերի 11-ին:
Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամության համար վճարումը։ Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության սառեցման ընթացակարգ, ուստի պաշտոնապես ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին: