Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի․Լավրով – 10.11.2026, Sputnik Արմենիա

https://arm.sputniknews.ru/20261110/hajastanin-hapk–ic-chen-vtarilavrvov-109180539.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать։ Лавров

Sputnik Արմենիա

Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать։ Лавров

2026-11-10T16:57+0400

true

PT2M28S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109170601_90:0:1530:1080_1920x0_80_0_0_4b2cbaa9d75d8deff413ea882ba836a0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео

սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ երկրները մտադիր են որոշում ընդունել միայն Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի դադարեցնելու և Երևանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին:

Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի։ Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքով, կազմակերպությունից, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հայտ չի ստացվել, թեև արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ընդունվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որտեղ գործում են բոլորովին ուրիշ սանիտարական, սակագնային և այլ նորմեր:

«Բայց ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ չներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն այլևս չի հետաքրքրում Հայաստանին, որովհետև Հայաստանի համար այդ կազմակերպությունն անօգուտ է: Այնուամենայնիվ, այս ամենը մնում են բառեր, որոնք չեն ամրապնդվում որևէ փաստաթղթով: Եվ մենք՝ որպես օրինապահ մարդիկ, որոնք հավատարիմ են իրենց պայմանագրային պարտավորություններին, այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների ընդունելությունը քարտուղարությունում աշխատանքի համար դադարեցնելու և Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը», – նշել Է Լավրովը ։

Նրա խոսքով՝ դա արվում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ եթե ՀԱՊԿ բյուջեին պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից:

«Բայց մենք դռները չենք փակում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «ահա ես գնում եմ Եվրամիություն, ինձնից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է ավելի լավ ՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, ես այդ ընտրությունը կկատարեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ պատասխանեն»։ Բայց դա արդեն ընտրություն չի լինի։ Դրանով նա իր ժողովրդին կդնի կատարված փաստի առաջ», – ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նույն տրամաբանությունը, ըստ նախարարի, կարելի է դիտարկել նաև ՀԱՊԿ-ի դեպքում, երբ հայտարարվում է, որ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում Հայաստանի շահերին, քանի որ չի ապահովում երկրի կարիքները անվտանգության ոլորտում:

Այդ դեպքում, ըստ Լավրովի, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

«Եթե ուզում են, որ մենք Հայաստանը վտարենք՝ այդպես չի լինի», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկեն նոյեմբերի 11-ին:

Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամության համար վճարումը։ Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության սառեցման ընթացակարգ, ուստի պաշտոնապես ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին:

Leave a comment