Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին

Քաղաքականություն

09.11.2026 | 09:52

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 9-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։

ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ով Հայաստան է ժամանել
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։

Leave a comment