«Կիկոսի մահը սարքեցիք», «Լծակ եք տալիս, դուք ի՞նչ եք ստանալու»․ Բանավեճ՝ Պապոյանի ու Խաչատրյանի միջև

«Որքան գիտեմ՝ փայլաթիթեղ եւ ծաղիկ»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի։

Պատգամավորը հետաքրքրվել էր՝ անցած 11 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան եւ Ադրբեջանով ի՞նչ է արտահանվել։ Գևորգ Պապոյանի պատասխանը վերաբերում էր Հայաստանից Ադրբեջան արտահանմանը, իսկ Ադրբեջանի տարածքով արտահանումների մասին հստակ տեղեկություն հորդորեց ստանալ ՊԵԿ-ից․ ռեժիմների համաձայնեցման խնդիր կա, որն այդ գերատեսչության միջոցով է տեղի ունենում։ Գևորգ Պապոյանն ասաց, որ նաև փայտանյութ է արտահանվում, ցորեն է ներմուծվում և այլն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a comment