Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.11.2026 | 14:21

Ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկել է փակ հանդիպում՝ Շաքիի դեպքերը քննարկելու համար: Քննարկումը նախագահում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը:

Հանդիպմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել ԱԱԾ տնօրենը, պաշտպանության և ներքին գործերի նախարարները:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել Անի Ավետիսյանի վրա: Կինը մինչև հիմա բուժհաստատությունում է: Կնոջն առաջինը հայտնաբերել էին իր երեխաները: Նասիմի Մուսաևը 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար:

Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Արփի Հակոբյան

Leave a comment