Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տելեգրամյան գրառումը

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։

Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment