«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսելում նոյեմբերի 3-ին արած հայտարարությունը, համաձայն որի՝ 2027 կամ 2028 թվականը դիտարկվում է որպես Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու իրատեսական ժամկետ։
Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի եվրոպական ընտրությունը գործնական քաղաքականության վերածելու կարևոր քայլ և մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման ռազմավարական հնարավորություն։
Հայաստանի եվրոպական ապագան պահանջում է հետևողական պետական քաղաքականություն, ժողովրդավարական խորքային բարեփոխումներ և հասարակական լայն համախմբում։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ամբողջ քաղաքական և կազմակերպական ներուժով աջակցելու Հայաստանի եվրոպական ինտեգրմանը՝ մինչև Եվրամիության լիիրավ անդամակցություն։
Հայաստանի ապագան ինքնիշխան, ժողովրդավարական և եվրոպական պետությունն է։
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: