Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում այսօր հողին են հանձնել կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի մասունքները։
Հովհաննիսյանը զոհվել էր Լենինգրադի պաշտպանության ժամանակ՝ 1941 թվականին։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց առաջ Հարություն Հովհաննիսյանը հրաժարվել է Լենինգրադից թիկունքային շրջաններ տարհանվելուց, կամավորագրվել է ժողովրդական աշխարհազորին ու մեկնել է լեյտենանտների դպրոց։
Նա 33 տարեկան է եղել զոհվելու ժամանակ։ «Դոբլեստ» պատմահայրենասիրական կազմակերպության կամավորներին չի հաջողվել գտնել նրա անմիջական հարազատներին։ Այդ պատճառով Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը դարձել է Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան։ Նրա անունը փորագրված է կոնսերվատորիայի՝ պատերազմի տարիներին զոհված շրջանավարտների հիշատակի հուշատախտակին։