Լենինգրադում հողին են հանձնել կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի մասունքները

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում այսօր հողին են հանձնել կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի մասունքները։ 

Հովհաննիսյանը զոհվել էր Լենինգրադի պաշտպանության ժամանակ՝ 1941 թվականին։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց առաջ Հարություն Հովհաննիսյանը հրաժարվել է Լենինգրադից թիկունքային շրջաններ տարհանվելուց, կամավորագրվել է ժողովրդական աշխարհազորին ու մեկնել է լեյտենանտների դպրոց։

Նա 33 տարեկան է եղել զոհվելու ժամանակ։ «Դոբլեստ» պատմահայրենասիրական կազմակերպության կամավորներին չի հաջողվել գտնել նրա անմիջական հարազատներին։ Այդ պատճառով Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը դարձել է Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան։ Նրա անունը փորագրված է կոնսերվատորիայի՝ պատերազմի տարիներին զոհված շրջանավարտների հիշատակի հուշատախտակին։

Leave a comment