https://arm.sputniknews.ru/20261104/ete-hancanqi-nshujl-lini-amenatsanr-patizhy-tveq-gagik-tsarukjan-108921128.html
Եթե հանցանքի նշույլ լինի, ամենածանր պատիժը տվեք. Գագիկ Ծառուկյան
Եթե հանցանքի նշույլ լինի, ամենածանր պատիժը տվեք. Գագիկ Ծառուկյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանում հայտարարեց, որ պատրաստ է ամենախիստ պատիժը կրել, եթե իր մեղքն ապացուցվի: Ընդ որում, նա… 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T17:40+0400
2026-11-04T17:40+0400
2026-11-04T17:40+0400
գագիկ ծառուկյան
դատարան
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108905671_0:84:1600:984_1920x0_80_0_0_735c370a632b6bc9f2379b4bf3e7dee8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանում հայտարարեց, որ պատրաստ է ամենախիստ պատիժը կրել, եթե իր մեղքն ապացուցվի: Ընդ որում, նա պնդում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել։Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։Ծառուկյանին մեղադրվում է 2022-2024թթ.հայ-իրանական առևտրի պալատի գործունեության գործով խարդախության և 21 մլն դոլարի լվացման մեջ: Նրան նաև մեղադրում են Իրանի քաղաքացուց վառելիքի մատակարարման գործարքի շրջանակներում 934 հազար դոլարի խարդախության մեջ։ Նա կալանավորված է 2026 թվականի հուլիսի 7-ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108905671_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a991fe1b6ae7147c20db206ee19996a.jpg.webp
գագիկ ծառուկյան, դատարան, կալանք
գագիկ ծառուկյան, դատարան, կալանք
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանում հայտարարեց, որ պատրաստ է ամենախիստ պատիժը կրել, եթե իր մեղքն ապացուցվի: Ընդ որում, նա պնդում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։
«Սազական էլ չի ինձ, որ էս երկար տարիների փորձին ու ամբողջ աշխարհով մեկ բարի համբավիս թույլ տամ մի ստորակետ իրականությանը չհամապատասխանի։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ 4 ամիս անընդմեջ անազատության մեջ եմ, ինձ ուժ է տվել, որ գիտեմ, որ ես արդար եմ։ Արդար եմ ոչ միայն ասելու համար, այլև հանցանքի, հանցակազմի նշույլ չկա։ Եթե դա լինի, ամենածանր պատիժը տվեք, հարգելի՛ հանրային մեղադրողներ»,–ասաց նա։
Ծառուկյանին մեղադրվում է 2022-2024թթ.հայ-իրանական առևտրի պալատի գործունեության գործով խարդախության և 21 մլն դոլարի լվացման մեջ: Նրան նաև մեղադրում են Իրանի քաղաքացուց վառելիքի մատակարարման գործարքի շրջանակներում 934 հազար դոլարի խարդախության մեջ։ Նա կալանավորված է 2026 թվականի հուլիսի 7-ից։