Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կատարի միջնորդները հոկտեմբերի 30-ին վերադարձել են Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ բանակցային գործընթացը և Կատարի կողմի դիրքորոշումը համաձայնեցվել են ԱՄՆ-ի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Կատարի միջնորդները Իրանին ներկայացրել էին տարածաշրջանում հակամարտության լիցքաթափմանն ուղղված համաձայնագրի նոր նախագիծ։ Մասնավորապես, կողմերը պետք է քայլեր ձեռնարկեին վստահության ամրապնդման ուղղությամբ։