Իսպանիայի Գրանադա քաղաքում զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Միջադեպը տեղի է ունեցել թափոնների այրման հատվածում, ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ․ գրել է RT-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Պայթյունին հաջորդել է հրդեհ, որը տարածվել է մոտակա բուսականության վրա։
Հինգ մարդ թեթև վնասվածք է ստացել – երեքի մոտ արձանագրվել է լսողության վնասվածք, իսկ երկուսը այրվածքներ են ստացել։