Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, խաղաղ համակեցության ու երկխոսության շարունակությունը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։
Նա նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման։