Փաշինյանը կսովորի Զելենսկուց՝ կրկնելով կանոնիկ Եկեղեցուն վնասելու նրա մեթոդները. Կիրիլ Ֆրոլով. «Ազգ»

Պատրիարքի, այսինքն մեր կաթողիկոսի դեմ մեղադրանքները անհիմն են եղել, բայց արդյո՞ք Փաշինյանը, որի համար Գարեգին Բ-ի հեռացումը դարձել է գերարժեքավոր գաղափար, կհամաձայնի դրան. այս հարցի մասին «Կոմսոմոլսկայա պրավդան» զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Ռուս ուղղափառ եկեղեցու եւ արտասահմանյան ուղղափառ համայնքի հետ կապերի բաժնի ղեկավար Կիրիլ Ֆրոլովի հետ:

Կ. Ֆրոլովը իր նշած ինչ-ինչ պատճառներով տրամաբանական է համարում, որ Փաշինյանը կսովորի Զելենսկուց՝ կրկնելով կանոնիկ Եկեղեցուն վնասելու նրա մեթոդները, ու բնականաբար՝ նա կօգտագործի Հայ Առաքելական եկեղեցու ռուսամետ կապերի հարցը: Առավել եւս, որ Գարեգին Բ կաթողիկոսին վերջերս այցելել են Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար մետրոպոլիտ Անտոնին եւ Ռուս ուղղափառ եկեղեցու երեւանյան թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը (Լոբով):

Որոշ վերլուծաբաններ դատարանի հիշյալ որոշումն ընկալել են որպես ապացույց այն բանի, որ Փաշինյանն Արեւմուտքում լիարժեք աջակցություն չի ստացել իր գործողությունների համար. արդյո՞ք սա այդպես է: Լրատվամիջոցի այս հարցին Ֆրոլովը բացասական պատասխան է տվել: Կարեւոր է հիշել, չգիտենք՝ որքան իրականությանը համապատասխան, ասում է նա, որ Թրամփը (որն աջակցել է 2018 թվականին ձեւավորված՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախությանը- Գ. Մ.)… խրախուսել եւ շարունակում է խրախուսել կանոնական եկեղեցիների ոչնչացումը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ուկրաինայում: Ուկրաինայում նույնպես կան դատական  որոշումների որոշ նախադեպեր: Օրինակ՝ մետրոպոլիտ Արսենին բանտախցից տեղափոխվել է տնային կալանքի: Սակայն դա չի նշանակում քաղաքականության փոփոխություն կամ այդ վարչակազմերի հրաժարում նպատակներից: Ուկրաինայում էլ կան հավատացյալ դատավորներ, այնտեղ կան կանոնական եկեղեցու միլիոնավոր անդամներ, եւ բոլորին աշխատանքից ազատել չի լինի: Եկեղեցու ազդեցությունը Հայաստանում հսկայական է, եւ որոշ դատավորներ կարող են պարզապես հավատացյալ լինել: Ուստիեւ մտածել, թե Արեւմուտքում ինչ-որ մեկը ճնշում է գործադրել Փաշինյանի վրա, պարզապես ծիծաղելի է, կարծիք է հայտնել ռուս պաշտոնյան:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment