Իտալական «Միլան» և «Ինտեր» ֆուտբոլային ակումբները ներկայացրել են նոր մարզադաշտի նախագիծը։
Նախատեսվում է, որ առաջին հանդիպումը տեղի կունենա 2031/32 մրցաշրջանում։
Ըստ «Միլան»-ի պաշտոնական կայքի՝ մարզադաշտը կկոչվի «Generali Stadium» և կունենա 71 500 հանդիսականի տարողունակություն։ Նախագիծը ներառում է նաև շուրջ 281 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հարակից տարածքի լայնածավալ բարեկարգում։
«Նոր մարզադաշտը նախատեսված է որպես միջոց՝ «Սան Սիրո»-ի ոգին նոր դարաշրջան տեղափոխելու և Միլանի համար նոր տեսարժան վայր դառնալու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդել է «La Gazzetta dello Sport»-ը, ապահովագրական «Generali» ընկերության հետ համագործակցության շրջանակներում ակումբները մոտ քսան տարվա ընթացքում կստանան մոտ 650 միլիոն եվրո։ Թեև «Generali»-ն կհանդիսանա նաև երկու ակումբների պաշտոնական ապահովագրական գործընկերը, ընկերությանը թույլ չի տրվի օգտագործել մարզադաշտին իր անունը տալու իրավունքը միջազգային հանդիպումների ժամանակ։
Մարզադաշտի շինարարությունը նախատեսվում է սկսել 2028 թվականին․ նոր մարզադաշտը պետք է փոխարինի «Սան Սիրո»-ին։ Ըստ ներկայիս ծրագրի՝ «Սան Սիրո» մարզադաշտը կքանդվի, երկու ակումբներն էլ հանդես կգան նոր ստադիոնում։