https://arm.sputniknews.ru/20261030/ukrainaji-temajvov-banakcutjunneri-orva-hamadzajnecman-harcum-khndirner-chkan-peskvov-108702326.html
Ուկրաինայի թեմայով բանակցությունների օրվա համաձայնեցման հարցում խնդիրներ չկան. Պեսկով
Ուկրաինայի թեմայով բանակցությունների օրվա համաձայնեցման հարցում խնդիրներ չկան. Պեսկով
Sputnik Արմենիա
Եռակողմ բանակցությունների օրը դեռ որոշված չէ։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T18:11+0400
2026-10-30T18:11+0400
2026-10-30T18:12+0400
ուկրաինա
ռուսաստան
բանակցություններ
դմիտրի պեսկով
աբու դաբի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների ամսաթվի համաձայնեցումը շարունակվում է, սակայն այդ գործընթացում ոչ մի խնդիր չկա։ Այս մասին «Ռոսիսկայա գազետա»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Միաժամանակ նա հաստատել է, որ հանդիպման ժամկետների համաձայնեցումը շարունակվում է։Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր նոյեմբերի առաջին կեսին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին: Որպես հնարավոր հարթակ դիտարկվում է Աբու Դաբին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է նոյեմբերի 4-ից հետո վերադառնալ բանակցություններին:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 25-ին նույնպես հայտարարել էր, որ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Միևնույն ժամանակ հոկտեմբերի 27-ին Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ։Եռակողմ բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2026 թվականի հունվարի 23-24-ը և փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում, ապա փետրվարի 17-18-ը՝ Ժնևում: Մարտին նախատեսված հանդիպումը հետաձգվեց Մերձավոր Արևելքի իրավիճակի սրման ֆոնին։
ուկրաինա
աբու դաբի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ, դմիտրի պեսկով, աբու դաբի
ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ, դմիտրի պեսկով, աբու դաբի
Եռակողմ բանակցությունների օրը դեռ որոշված չէ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների ամսաթվի համաձայնեցումը շարունակվում է, սակայն այդ գործընթացում ոչ մի խնդիր չկա։ Այս մասին «Ռոսիսկայա գազետա»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միաժամանակ նա հաստատել է, որ հանդիպման ժամկետների համաձայնեցումը շարունակվում է։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր նոյեմբերի առաջին կեսին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին: Որպես հնարավոր հարթակ դիտարկվում է Աբու Դաբին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է նոյեմբերի 4-ից հետո վերադառնալ բանակցություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 25-ին նույնպես հայտարարել էր, որ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Միևնույն ժամանակ հոկտեմբերի 27-ին Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ։
Եռակողմ բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2026 թվականի հունվարի 23-24-ը և փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում, ապա փետրվարի 17-18-ը՝ Ժնևում: Մարտին նախատեսված հանդիպումը հետաձգվեց Մերձավոր Արևելքի իրավիճակի սրման ֆոնին։