Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադարի հաստատում, քանի որ Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։
Այդ մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները չեն նշանակում հրադադար։ Մենք հրադադար չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ձգտում է ապահովել «երկարաժամկետ խաղաղություն՝ ապագա սերունդների համար»։